Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալկոհոլը ԱԺ-ում նորություն չէ

Ալկոհոլը ԱԺ-ում  նորություն չէ
23.05.2014 | 01:06

Երեկ Ազգային ժողովը վերջնականապես ցույց տվեց, թե Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դեմքը որքան է աղճատվել։ Իհարկե, մի խումբ հարբած պատգամավորների «հերոսական» դուրսուներսը նիստերի դահլիճ այսքան բացահայտ չէր եղել, բայց ԱԺ-ում ալկոհոլ օգտագործելն էլ նորություն չես համարի։ Հատկապես ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին մշտապես խորհրդարանում կոնյակի բույր է տարածվում, և «բուրում» են, բնականաբար, որոշ պատգամավորներ ու նախարարներ:
Հաշվի առնելով մարդկային այն «գունապնակը», որ ներկայացված է այստեղ, զարմանալի չէ, որ ԱԺ-ն դարձել է հարբեցողության որջ։ Հավանաբար լավ ենք պրծել, որ հարբած ու իրենց տեղը կորցրած երեսփոխաններն ատրճանակները գործի չեն դրել։ Չնայած, այսպես որ գնա, դա ևս բացառել պետք չէ։ Սրանից ավելի էլ ինչ պետք է կատարվի հայրենի խորհրդարանում, որ «ազգընտիրներին» ԱԺ գործուղածները հասկանան՝ ավելի ներքև գահավիժելն անհնար է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ